ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ԱՀԿ-ն հրապարակել են դպրոցներին վերաբերող հանրային առողջապահական միջոցառումների վերաբերյալ դիտարկումներ կորոնավիրուսային համավարակի համատեքստում


ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու ԱՀԿ-ն հրապարակել են դպրոցներին վերաբերող հանրային առողջապահական միջոցառումների վերաբերյալ դիտարկումներ կորոնավիրուսային համավարակի համատեքստում

  • 30-09-2020 19:27:33   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 30-ը սեպտեմբերի 2020 թ։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ԱՀԿ-ն հրապարակել են դպրոցներին վերաբերող հանրային առողջապահական միջոցառումների վերաբերյալ դիտարկումներ կորոնավիրուսային համավարակի համատեքստում։
 
Քաղաքականություն մշակող ատյանների և կրթական ոլորտի աշխատակիցների համար նախատեսված այս փաստաթղթում տեղ գտած հիմնական փոփոխությունները վերաբերում են վերաբացված դպրոցների անվտանգությանն ու ռիսկերի գնահատմանը՝ ելնելով վարակի փոխանցման ինտենսիվությունից և մակարդակից տարրական դպրոցի աշակերտների համար: Փաստաթղթում ներառված են տարիքին համապատասխան նկատառումներ այնպիսի միջոցների համար, ինչպիսիք են կրթական հաստատություններում հեռավորության պահպանումն ու դիմակների կրումը։
 
Բոլոր միջոցառումների և որոշումների հիմքում պետք է լինի երեխաների կրթության շարունակականության ապահովումը, որն անհրաժեշտ է նրանց ընդհանուր բարեկեցության, առողջության ու անվտանգության համար։
 
Նոր փոփոխությունները մասնավորապես վերաբերում են դպրոցներում դասաժամերը սկսելու, ավարտելու, ճաշի և դասամիջոցների ճիշտ բաշխմանը, սանհանգույցներին, մակերեսները և ընդհանուր օգտագործման առարկաները մաքրելուն, ինչպես նաև՝ ծնողների, աշակերտների և ուսուցիչների հետ տեղեկատվության փոխանակման մեխանիզմների մշակմանը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն