ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների և SMS-ների միջոցով առաջնագծի իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց


ԱԱԾ-ն կոչ է անում զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների և SMS-ների միջոցով առաջնագծի իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց

  • 01-10-2020 11:45:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ այս օրերին անհրաժեշտ է լիովին զերծ մնալ հեռախոսային խոսակցությունների ու առավելապես կարճ հաղորդագրությունների (SMS) միջոցով զինվորական տեխնիկայի տեղաշարժի, առաջնագծում և ռազմական գործողությունների տարբեր վայրերում կատարվող իրադարձությունների վերաբերյալ միմյանց տեղեկություններ փոխանցելուց՝ անգամ ականատես լինելու պարագայում:
 
«Դարձյալ հորդորում ենք բացառապես օգտվել պաշտոնական տեղեկատվությունից և հիմք ընդունել միմիայն պաշտոնական լրահոսի մեկնաբանություններն ու վերլուծությունները՝ զերծ մնալով անգամ Ձեզ հավաստի տվյալներ միմյանց փոխանցելուց:
 
Հարկ ենք համարում տեղեկացնել, որ հակառակորդի կողմից նմանատիպ տեղեկությունների նկատմամբ հասանելիություն ունենալու դեպքում հնարավոր են ամենատարբեր բացասական դրսևորումներ՝ իրենց անցանկալի հետևանքներով»,- նշված է տեղեկության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play