Կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերն անհրաժեշտ է պահպանել. ՍԱՏՄ


Կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերն անհրաժեշտ է պահպանել. ՍԱՏՄ

  • 01-10-2020 11:52:49   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված սանիտարահիգիենիկ պահանջների պահպանմանն ուղղված ստուգայցերը սննդի շղթայի կազմակերպություններում:
 
Վերջին մեկ շաբաթվա դիտարկումները ցույց են տվել, որ տնտեսվարողները թուլացրել են հսկողությունն ու վտանգավոր վարակի վերացման համար անհրաժեշտ նորմերին հետևում են իմիջիայլոց:
 
Հասկանալով և կիսելով բոլորի մտահոգությունը՝ կապված Արցախում և Հայաստանի սահմանին ընթացող մարտերի հետ, այնուամենայնիվ ակնհայտ է, որ երկրում հաստատված ռազմական դրության պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է աչալուրջ լինել և թույլ չտալ COVID- 19-ի տարածումը:
 
ՍԱՏՄ-ն հորդորում է սննդի ոլորտի տնտեսվարողներին պահպանել բարեխիղճ մոտեցումն ու սթափությունը, ավելի խիստ պահպանել հակահամաճարակային կանոնները՝ կրել դիմակներ, ունենալ դիմակների համար նախատեսված փակվող աղբամաններ և ախտահանիչ միջոցներ բոլոր համապատասխան վայրերում, ջերմաչափել հաճախորդներին, ախտահանել տարածքներն ու հարթ մակերեսները, սեղանները՝ յուրաքանչյուր հաճախորդից հետո, պահել ու պատշաճորեն վարել ջերմաչափման ու ախտահանման գրանցամատյանները:
 
ՍԱՏՄ տեսուչները շարունակելու են ամենօրյա ստուգայցերը, հետևելու են սահմանված նորմերի պահպանմանը հանրային սննդի օբյեկտներում, իրացման ցանցում ու սննդի արտադրություններում: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն