Մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես զինկոմիսարիատներում կցագրված քաղաքացիները


Մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես զինկոմիսարիատներում կցագրված քաղաքացիները

  • 01-10-2020 14:46:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, մեծապես կարևորելով այս օրերին պաշտպանական համակարգում մոբիլիզացիոն աշխատանքների պատշաճ կազմակերպումը, տեղեկացնում է, որ բոլոր այն քաղաքացիները, ովքեր մոբիլիզացիայի շրջանակում ենթակա են կցագրման տարածքային զինվորական կոմիսարիատներում, մարտական գործողություններին կարող են մասնակցել բացառապես այդ ճանապարհով:
 
«Հավելենք, որ տարածքային զինվորական կոմիսարիատներում կցագրումների և մոբիլիզացիոն ընդհանուր աշխատանքների ուղղությամբ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ևս իրականացվելու է անհրաժեշտ հսկողություն:
 
Իրավամբ, բարձր գնահատելով մեր քաղաքացիների կողմից ցուցաբերվող բացառիկ հայրենասիրության բոլոր դրսևորումները՝ առավել քան կարևոր ենք համարում կամավորագրման գործընթացի կազմակերպումը բացառապես պետական մարմինների համակարգման ներքո, որի ուղղությամբ առկա է նաև ՀՀ պաշտպանության նախարարության տարածած համապատասխան հայտարարությունը՝ հետևյալ հղմամբ https://mil.am/hy/news/8457»,- ասված է հայտարարության մեջ: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play