Սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 247 երեխա


Սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 247 երեխա

  • 01-10-2020 16:43:21   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

2020 թվականի սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 247 երեխա՝ 127 տղա եւ 120 աղջիկ: Ինչպես  «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունից, ծնունդների թվով բացարձակ առաջատարը մնում է Մարտունու տարածաշրջանը, որը սպասարկող  ծննդատանը լույս աշխարհ են եկել 142 երեխա:
 
Երկրորդ տեղում Գավառի տարածաշրջանն է՝ գրանցված 37 ծնունդներով: Սեւանի ԲԿ-ում գրանցվել է 36, Վարդենիսի հիվանդանոցում՝ 27, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 5 ծնունդ: Նախորդ տարվա սեպտեմբերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում գրանցվել է 206 ծնունդ՝ 117 տղա, 89 աղջիկ:
 
Խոսրով Խլղաթյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը