ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ


ՌԴ և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են անցկացրել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ

  • 01-10-2020 19:00:14   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախազրույց են անցկացրել, որում քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրը:
 
«Չավուշօղլուն հեռախոսազրույց է անցկացրել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
 
Երկու նախարարների նախորդ հեռախոսազրույցը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին: Ինչպես հաղորդել է ՌԴ ԱԳՆ-ն, Լավրովն ու Չավուշօղլուն մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ, շեշտել շփման գծում վաղաժամկետ հրադադարի և իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play