Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են հասցրել Ղարաբաղում կռվող գրոհայինների սիրիական ճամբարին (Տեսանյութ)


Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են հասցրել Ղարաբաղում կռվող գրոհայինների սիրիական ճամբարին (Տեսանյութ)

  • 14-10-2020 18:45:50   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
auroranews.am Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) ավիացիան հարվածներ է հասցրել սիրիական Իդլիբ նահանգում գտնվող ճամբարին, որտեղ գրոհայիններ են վերապատրաստվում Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությանը մասնակցելու համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած «Ռուսական գարուն» հրատարակությունը:
 
«Ռուսական գարունի» YouTube-ի ալիքում տեղադրված տեսանյութը ֆիքսում է պայթյունի պահը և դրա հետևանքները: Նկարագրության մեջ նշվում է, որ «Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Ղարաբաղի պատճառով սկսել են ոչնչացնել ահաբեկիչների ուսումնական ճամբարները»:
 
Պարբերականի աղբյուրը նշում է, որ որոշ ժամանակ առաջ հետախուզությունը գրոհայիններից մանրամասն տեղեկություններ էր ստացել Քաֆեր-Դիբբին բնակավայրից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեծ ուսումնական ճամբարի մասին: Դրանից հետո սկսվել է ճամբարի դիտարկումը, ինչպես նաև ահաբեկիչների բանակցությունների ձայնագրումը:
 
Պարզվել է, որ նշված տարածքում մի քանի հարյուր զինյալներ են պատրաստվում, նրանք վերապատրաստվում են «հակատանկային կառավարվող հրթիռների (ՀԿՀՕ) օպերատոր» և «վարորդ-մեխանիկ» մասնագիտությունների գծով: Ճամբարի անտառային տարածքներում մշակվում էին ավազակային խմբավորումների գործողությունները, նշում է «Ռուսական գարունը»: Աղբյուրի խոսքով՝ պատրստություններն իրականացնում են թուրքամետ հրահանգիչները և անանուն մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչները:
 
Երկու Սու-34 և երկու Սու-24Մ կործանիչները հարվածել են ճամբարի յոթ օբյեկտների, ներառյալ՝ հրամանատարական կետը, ապաստարաններն ու քողարկված ռազմական տեխնիկան:
 
Տեսանյութը սկզբնաղբյուրում
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play