Մարտունիում ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա


Մարտունիում ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա

  • 15-10-2020 14:33:26   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը տեղեկացրել է, որ Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի մոտ դրական դինամիկա կա: Փոքրիկի վիճակն արդեն կայուն է:
 
«Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նա վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:
 
Շարունակում է ստանալ համապատասխան բուժօգնություն, գտնվում է անձնակազմի խիստ ուշադրության տակ:
 
Մարտունի քաղաքի ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել էր»,- գրել է Դերձյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play