Պետականացրեք ժողովրդին մենակ թողած արցախցիների ունեցվածքը և արգելեք նրանց մուտքը Արցախ. բաց նամակ Արայիկ Հարությունյանին


Պետականացրեք ժողովրդին մենակ թողած արցախցիների ունեցվածքը և արգելեք նրանց մուտքը Արցախ. բաց նամակ Արայիկ Հարությունյանին

  • 16-10-2020 09:59:03   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ԲԱՑ  ՆԱՄԱԿ
ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ   ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
 
Քաջարի  Հայորդի
Արդեն  մոտենում է  Ձեր  և  Հայոց  ազգի հերոսական  Գողգոթայի   երրորդ շաբաթը՝  Արցախի  դեմ թափվող եռագլուխ  վիշապի  կրակի դեմ,  այո, հայ ժողվուրդը կանգնած է անցյալ  դարասկզբի  փորձության առաջ, սակայն դիմադրում է գերբնական  ուժով ու վերջին  նվիրումով այնքան զորեղ ու ինքնավստահ, ուր հերոսականությունն անգամ փոքրանում է նրա գերմարդկային  քաջության  առաջ:
Թանկագին  հայորդի, այս դժվար պայքարի դիմադրության  , կորուստներից նորից հառնելու  ոգու շռայլությունը ձեր անկոտրում  ներկայությունն է և փառք  Հայոց ազգին՝ իր նվիրյալների  ժառանգությունը  պահպանելու համար: Դուք անպայման  հաղթելու եք, շուտով  աշխարհը կճանաչի  Արցախի  անկախությունը, շուտով վիշապը արյունաքամ կլինի: Արցախը կրկին կծաղկեցնեք  և  ավելի նորովի  ու կենսախինդ  կդարձնեք ապրող հերոսների  դրախտավայրը:
Վստահելով  Ձեր  ողջամտությանը՝ մի  առաջարկություն եմ ուզում  անել՝  այսօր, քան  երբեք  Ձեզ  մարդկային  ուժ  և զենք է  անհրաժեշտ, ուստի ձեզանից  ավելի լավ  ոչ ոք չգիտե, թե Արցախից դուրս  որքան  արցախցիներ են այսօր ապրում և ինչպիսի մեծ հնարավորությունների են տիրապետում:   Նրանցից շատերը քաջ գիտակցեկով, որ  Արցախի  խնդիրը  առկախ  վիճակում է  և  անհրաժեշտ է հզորացնել  ու զինել  Արցախը, դրա փոխարեն հզորացան իրենք, բզկտված  հողն  ու  ժողովրդին  թողնելով միայն  Բանակի հույսին, որին նույնպես  անխնա կողոպտում  էին: Ժամանակին բազում հոդվածներ եմ գրել այդ մասին: Եթե այս ճակատագրական  օրերին նրանք  ձեր  կողքին չեն և ձեզ չեն օգնում, հենց  այս օրերին հրաման  արձակեք պետականացնել նրանց ունեցվածքը՝   ջրի գնով գնված հողերն ու հանքերը, բնակարաններն ու մնացած բաները, և արգելեք հետագայում  նրանց  մուտքը  Արցախի  հանրապետություն՝ ով ձեր կողքին է  այսօր, նա  է  արցախցին....
Կեցցե  հայոց ազգը, կեցցեն բոլոր նրանք, ովքեր  այսօր  պայքարում են՝  հանուն  Արցախի, կեցցե այն զինվորը, որի համար  պատերազմի ժամանակ՝ մահը դավաճանություն է. թող փառավորվի  ներկա  սպարապետների  մեր ոսկե փաղանգը, կեցցեն Նիկոլ  Փաշինյանի և ձեր համառ ու համբերատար պայքարի հայոց ցավից քամված պարտադրված  հաղթանակների նոր լուսաբացները...
Մեծագույն  հարգանքով  և   պարտադրված  պատերազմի  հաղթական  ավարտի   անափ  մաղթանքներով՝
 
գրող, հրապարակախոս
16.10,2020թ.
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play