Ռուսաստանն զբաղեցնում Է 105-րդ տեղը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

19-10-2020 14:54:00   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Ռուսաստանի Դաշնությունը գտնվում Է 100 հազար բնակչի հաշվով աշխարհում 43-րդ տեղում կորոնավիրուսային վարակով հիվանդացությամբ եւ 105-րդ տեղում մահացության մակարդակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի տեղակալ Ելենա Եժլովան:
 


«Չնայած գրանցվող դեպքերի թվի օրական աճին, այսօրվա դրությամբ Ռուսաստանն զբաղեցնում Է 100 հազար բնակչի հաշվով 43-րդ տեղը
հիվանդացության մակադակով եւ 105-րդ տեղը մահացության մակարդակով»,- ասել Է նա միջազգային մասնակցությամբ «Արդի իմունականխարգելումը. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ» համառուսաստանյան գիտա-գործնական խորհրդաժողովում:
 
Եժլովան նաեւ նշել Է, որ կորոնավիրուսի թեստավորում Է կատարում 858 լաբորատորիա: Ռուսաստանում թեստավորման մակարդակը կազմում Է 327,9 հազար 1 միլիոն բնակչի հաշվով, ինչը, նրա խոսքով՝ շատ բարձր ցուցանիշ Է մյուս երկրների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 146 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար