«Մի՛ եղեք կույր». մեծաթիվ հայեր, շոու-բիզնեսի անդամներ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում


«Մի՛ եղեք կույր». մեծաթիվ հայեր, շոու-բիզնեսի անդամներ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում

  • 19-10-2020 15:00:12   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բազմաթիվ քաղաքացիներ Մատենադարանի հարակից տարածքից քայլերթով գնացել են դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ. նրանք բողոքի ակցիա են անում ըդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց են միացել նաև դերասաններ և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ:
 
Մասնակիցները պահանջում են, որպեսզի ՄԱԿ-ը համապատասխան արձագանք տա Արցախում թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիային։
 
Ակցիային մասնակցում են դերասան Ռաֆայել Երանոսյանը, հումորիստ Տիգրան Գևորգյանը և այլք:
 
«Այս ակցիայով փորձում ենք մեր ձայնը բարձրացնել, որպեսզի ՄԱԿ-ի ներկայացուցիչները վերջապես արթնանան: Պետք է աշխարհն էլ վերջապես հասկանա, որ ամեն ինչ նավթով, գազով ու զենքով չի լուծվում: Մենք նաև պետք է հասկանանք, թե ներկայացուցիչներն ինչու չեն այցելում Գորիս, Վարդենիս»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Ռաֆայել Երանոսյանը և հավելեց, որ անհրաժեշտության դեպքում ակցիաները շարունակական կլինեն:
 
Նա նշեց, որ իրենք նամակ են ուղարկել, որտեղ նշված են բոլոր պահանջները, սակայն պատասխան չեն ստացել:
 
Ակցիայի մասնակիցները բացականչում էին. «Ճանաչում», «Մի եղեք կույր», «Էրդողան, ահաբեկիչ», «Իջեք ներքև» և այլն:
 
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ առավոտից հավաքված են նաև արցախցի կանայք` իրենց երեխաների հետ: Նրանց հետ 17:00-ին ըստ նախանական պայմանավորվածության հանդիպում կունենա կառույցի ղեկավար Շոմբի Շարփը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play