Գավառում լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն


Գավառում լույս աշխարհ է եկել արցախցի Մոնթեն

  • 19-10-2020 15:35:31   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

 
«Այսօր այցելեցի Գավառի հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունք՝ տեսակցելու հոկտեմբերի 16-ին այստեղ լույս աշխարհ եկած արցախցի Մոնթեին: 
 
Նորածինն Էդգար և Արևիկ Ավդալյանների 4-րդ երեխան է: Մոնթեի հայրն այժմ գտնվում է Արցախում, իսկ ընտանիքը մարզում ապահովված է կեցության համար անհրաժեշտ պայմաններով:
 
Հետաքրքրվեցի նորածնի առողջական վիճակով և Հայոց բանակի ապագա զինվորին մաղթեցի երջանիկ ու ապահով մանկություն:
 
Հայ ազգը այսօր առավել քան երբևէ ունի Մոնթեների կարիք. թող նման ծնունդները ուղեկից լինեն մեր ազգին»,- գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Ֆեյսբուքի իր էջում։
 
Գեղարքունիքի մարզպետ
Նոյյան տապան  -   Հասարակություն