ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու մասին բանաձև է ներկայացվել.ՀԺ


ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում Թուրքիային ՆԱՏՕ-ից վտարելու մասին բանաձև է ներկայացվել.ՀԺ

  • 19-10-2020 15:41:28   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԺ  Միացյալ Նահանգների կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել բանաձեւ, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար:
 
Ամերիկայի հայկական համագումարի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ Գաբբարդի ներկայացրած բանաձեւում հստակ արձանագրված է հայկական ուժերի վրա Ադրբեջանի հետ համատեղ Թուրքիայի ձեռնարկած հարձակումներից մինչեւ Թուրքիայի՝ ահաբեկիչներին աջակցելու եւ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու փաստերը:
 
Բանաձևը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների ու գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են «Ալ-Քաիդա»-ն ու  ISIS-ը: Նաեւ կոչ է արվում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային այնտեղից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար:
 
Փաստաթղթում նշվում է հետեւյալ կետերի մասին.
 
- Հաշվի առնելով, որ Թուրքիան մեծացրել է իր ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունում՝ ուղղակիորեն ռազմական օգնություն տրամադրելով,
 
- Ուշադրություն դարձնելով, որ Թուրքիան փակ է պահում սահմանը ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Հայաստանի հետ եւ բազմիցս սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ աշխարհի տարբեր հատվածներում գտնվող հայկական համայնքների նկատմամբ՝ ժամանակ առ ժամանակ դրանք ներկայացնելով Թուրքիայում կատարված Հայոց Ցեղասպանության վերաբերյա կատարվող նուրբ ակնարկներով,
 
- Ուշադրություն դարձնելով, որ զեկույցնրը վկայում են, որ Թուրքիան Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար Ադրբեջան է ուղարկել սիրիացի գրոհայիններին, որոնցից շատերը կապված են ահաբեկչական խմբավորումների հետ,
 
- Հաշվի առնելով, որ ապացուցվել է՝ Թուրքիան մասնակցել է կամ ուղղակիորեն ղեկավարել  Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարձակողական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իր F-16 կործանիչները ներգրավելով թե՛ Լեռնային Ղարաբաղի, թե՛ Հայաստանի դեմ կատարված հարձակումներում,
 
- Ուշադրություն դարձնելով որ թեեւ ՆԱՏՕ-ն կոչ է արել անմիջապես դադարեցնել կրակն ու բռնությունները Լեռնային ՂարաբաղումԹուրքիան ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը հակառակ է գործել՝ հրապարակային կերպով աջակցելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիային,
 
Ակնհայտ է Թուրքիայի դրսեւորած թշնամությունն ու ագրեսիան Հայաստանի ու Լեռնային ղարաբաղի բնակչության նկատմամբ:
 
Հիշեցնենք, բանաձեւի հեղինակ կոնգրեսական Թալսի Գաբբարդը 2020 թ. ԱՄՆ նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածուներից էր նաեւ, նա ընտրապայքարից դուրս էր մնացել:
 
Նշենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Բենջամին Սանչեսն էլ պատրաստվում է պալատին ներկայացնել Արցախի դեմ վերջին հարձակումները դատապարտող բանաձեւ: Այդ բանաձեւում եւս դատապարվում ու նշվում  է Թուրքիայի կողմից Ադրբեջանին տրվող օժանդակության ու աջակցության մասին:
 
Սանչեսը նշել է, որ Ներկայացուցիչների պալատին ներկայացվող բանաձեւի նպատակն է լինելու Հայոց երկրորդ ցեղասպանության կանխարգելումը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը