Ովքե՞ր զորահավաքային զորակոչի ենթակա չեն

19-10-2020 16:06:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



«Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածով սահմանվում է քաղաքացիների զորահավաքային զորակոչը։
 
1. Զորահավաքի ժամանակ պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչն իրականացվում է զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային պլաններով նախատեսված ժամկետներում՝
զինվորական կոմիսարիատների կողմից:
 
 
2. Զորահավաքային զորակոչի ենթակա չէ այն քաղաքացին, որը`
 
1) ամրագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
 
2) առողջական վիճակի պատճառով ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի.
 
3) ունի չորս և ավելի երեխա.
 
4) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր է:
 
Հավելենք, որ այժմ Հայաստանում հայտարարված է ռազմական դրություն, հայտարարվել է պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային զորակոչ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 760 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար