Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է Ադրբեջանի ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14- ամյա Նարեկ Արզոյանին


Գեղարքունիքի մարզպետը տեսակցել է Ադրբեջանի ԱԹՍ-ի հարվածից վիրավորված 14- ամյա Նարեկ Արզոյանին

  • 19-10-2020 17:58:17   | Գեղարքունինքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այցելել է Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն՝ տեսակցելու Վարդենիս քաղաքի բնակիչ 14-ամյա Նարեկ Արզոյանին, ով հոկտեմբերի 14-ի առավոտյան իրենց հողատարածքում թշնամու ԱԹՍ-ի հարվածից բեկորային վնասվածք էր ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
 
Ինչպես «Արմենպրես»-ին  Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը,  Նարեկը գտնվում է բժշկական կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բուժումը բարեհաջող է ընթանում, նրա ինքնազգացողությունը բավարար է:
 
Գնել Սանոսյանը զրուցել է Նարեկի հետ, հետաքրքրվել նրա առողջությամբ եւ նշել, որ խնդիրներ ի հայտ գալու դեպքում կարող է դիմել իրեն: Մարզպետը բուժող բժիշկներից տեղեկացել է Նարեկի բուժման ընթացքի մասին:
 
Խոսրով Խլղաթյան
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը