Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 1194 նոր դեպք է գրանցվել


Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի 1194 նոր դեպք է գրանցվել

  • 20-10-2020 13:24:22   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հոկտեմբերի 20-ի դրությամբ հասել է 19857-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է 1194 դեպք: Հոկտեմբերի կեսերից ի վեր օրվա գրանցված դեպքերը հիմնականում քառանիշ թվեր են: Տեղեկությունը հրապարակված է stopcov կայքում՝ հայտնում է «Ալիք մեդիան»:
 
Դեպքերից 425-ը հաստատվել են Թբիլիսիում, 193-ը՝ Աջարիայում, 372-ը՝ Իմերեթիում, 9 դեպք արձանագրվել է Սամցխե Ջավախքում:
 
Մեկ օրվա ընթացքում գրանցվել է 15 մահ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 158-ի: Մեկ օրում ապաքինվել է 328 պացիենտ, ընդհանուր՝ 8666:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play