Արյան անհրաժեշտ պաշարը լրացվել է. առայժմ արյունատվության կարիք այլեւս չկա

20-10-2020 13:27:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում բոլոր այն կամավորներին, որոնք
, արձագանքելով խնդրանքին, արյունատվություն կատարեցին՝ լրացնելով արյան բանկի անհրաժեշտ բացը:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, որոնք արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն՝ առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար:
 
Մեր կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը: Տեղեկացնում ենք, որ այս պահին դրա կարիքը այլևս չկա:
 
Կրկին շնորհակալ ենք մեր կոչերին հետևողական լինելու և մշտապես աջակցելու համար»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 117 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար