ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ. Աննա Հակոբյան


ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ. Աննա Հակոբյան

  • 20-10-2020 13:29:34   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը շարունակում է ֆեյսբուքյան իր էջում հրապարակել հերոսացած հայ զինծառայողների լուսանկարներն ու նրանց խոնարհումի խոսքեր փոխանցել:
 
«ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ ձե’ր շնորհիվ։
 
Դո’ւք կանգնեցիք մինչեւ վերջ։
 
Դո’ւք չընկրկեցիք թշնամու սարսափազդու զենքերի առաջ։ Դո’ւք չհավատացիք թուլամորթներին ու չսասանվեցիք դավաճանների հարվածներից։
 
ՀՀ-ն չծնկեց, կանգնեց մինչեւ վերջ, ու դա եղավ ձե’ր կյանքի գնով, Գեւորգ, Արտավազդ, Մանվել, Գեւորգ։
 
Մենք ձեզ հաղթանակած, հզոր, արդար, ծաղկուն հայրենիք ենք պարտք»,- գրել է Աննա Հակոբյանը:
 
Աննա Հակոբյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն