Առավել ծանր մարտերն ընթանում են Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում. ԱՀ նախագահ

20-10-2020 15:22:12   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:
 
Երկրի ղեկավարը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և նշել, որ այն ծավալապաշտական նկրտումները,
որոնք ունեն Ադրբեջանի գործող իշխանությունները, պետք է անպայման քաղաքական գնահատական ստանան:
 
Անդրադառնալով ռազմաճակատում տիրող դրությանը՝ նախագահն ընդգծել է, որ առաջնագծի ողջ երկայքնով ռազմագործողությունները ինտենսիվ կերպով շարունակվում են, ընդ որում՝ առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում:
 
Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավոր միջոցներով կանգնած է Արցախի կողքին և, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իրականացրել և իրականացնելու է դրանից բխող յուրաքանչյուր անհրաժեշտ գործողություն:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 241 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար