Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում


Ադրբեջանն Արցախի խաղաղ բնակչության դեմ արգելված զենք է կիրառում

  • 20-10-2020 16:55:07   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ոչ հեռու հայտնաբերվել է Ադրբեջանի կողմից արձակված կասետային հրթիռ՝ 260-ից ավելի պայթած ու չպայթած բեկորային ռումբերով, որը միջազգային բոլոր կոնվենցիաների դրույթներով՝ արգելված է կիրառել խաղաղ բնակչության վրա՝ հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
 
Տարածքը, որտեղ հայտնաբերվել է հրթիռը, տնտեսական նշանակություն ունի: Այստեղ մարդիկ անասնապահությամբ, այգեգործությամբ ու մեղվաբուծությամբ են զբաղվում:
 
Մոտակայքում ռազմական որևէ օբյեկտ չկա:
 
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը արոտավայրում ու հարակից անտառներում հայտնաբերված զինամթերքը հետագայում կոչնչացնեն:
 
Այս օրերին Արցախում գտնվող հայկական ու արտասահմանյան լրատվամիջոցները նկարահանել և լուսաբանել են սակրավորների աշխատանքը՝ տեղեկացնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն