Գնդապետներ Աշոտ Ղազարյանն ու Գեղամ Գաբրիելյանը հետմահու պարգևատրվել են «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով

20-10-2020 18:12:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին որոշում է ստորագրել.
 


«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին
և 9-րդ մասերի.
 
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝
 
Գեղամ Էդիկի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ
 
Աշոտ Սերժիկի ՂԱԶԱՐՅԱՆԻՆ N զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ»,-ասված է որոշման մեջ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 245 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար