75-ամյա Մարուսյա տատն ու Գառնիկ պապն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել զինծառայողների հիմնադրամին


75-ամյա Մարուսյա տատն ու Գառնիկ պապն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել զինծառայողների հիմնադրամին

  • 21-10-2020 12:27:34   | Հայաստան  |  Հասարակություն

Նոր Սեմյոնովկա գյուղի ամենատարեց բնակիչներից՝ 75-ամյա Մարուսյա տատն ու նախկին զինծառայող Գառնիկ պապն իրենց կովը մորթել, վաճառել ու 100․000 դրամ են փոխանցել www.1000plus.am Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
 
Այս մասին հայտնում է համայնքի ֆեյսբուքյան էջը՝ արևշատություն մաղթելով Թարթարյանց զույգին:
 
«Դուք արժանի եք մեծագույն հարգանքի, ու թող ձեր օրինակը վարակիչ լինի բոլորի համար»,- նշված է էջում:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն