Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պատրաստակամությունը


Ռուսաստանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպման պատրաստակամությունը

  • 21-10-2020 13:49:55   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Մոսկվայում հանդիպում ունենալու պատրաստակամությունը։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
 
«Մենք տեսել ենք այդ տեղեկատվությունը։ Ողջունում ենք առաջնորդների հանդիպելու եւ խաղաղության հասնելու ցանկությունը»- ասել է Ռուդենկոն։
 
Ավելի վաղ ՀՀ վարչապետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում նշել էր. «Ես պատրաստ եմ ներդնել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝  նման արդյունքի հասնելու համար, այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, որ լուծումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա: Ոչ թե կողմերից մեկի կապիտուլյացիայի, այլ փոխզիջման»։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը