Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ


Լավրովը հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ

  • 21-10-2020 15:14:47   | Ռուսաստան  |  Քաղաքական

 Ի հավելումն վերջին շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցների՝ Մոսկվայում հոկտեմբերի 20-ին և 21-ին տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումները ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն բայրամովի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
 
Բանակցությունների ընթացքում քննարկվել են ավելի վաղ Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունների անհետաձգելի հարցերն և համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը վերաբերող թեմաներ:
Նոյյան տապան  -   Քաղաքական