Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար


Ucom-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

  • 21-10-2020 15:54:35   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Ռազմական իրավիճակով պայմանավորված, Արցախում ռոմինգին միանալիս հոկտեմբերի 21-ից ժամը 18։00-ից կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար։  
 
Ավելին, ֆիզիկական անձանց համար Հայաստանից դեպի Արցախ զանգերի և կարճ հաղորդագրությունների համար նույնպես կգործի 0 դրամ հատուկ սակագինը։
 
Նշենք, որ Արցախում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչև Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել ռոմինգ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու կամ ապաակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հեռախոսի էկրանին հայտնված հրահանգներին: Ռռոմինգի ակտիվացումն անվճար է:
 
Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։
 
Ucom ընկերություն
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ