ԻԻՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր


ԻԻՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել են հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր

  • 22-10-2020 10:16:50   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ-ում Կատարի Պետության դեսպան Մոհամմեդ բին Համադ Ալ-Հաջրիին, որը դեսպան Թումանյանին է փոխանցել Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ-Թհանիի ուղերձը՝ հասցեագրված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին:
 
Ինչպես հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play