Սերժ Թանկյանը ողջունել է ավստրալական նահանգի կողմից Արցախի ճանաչումը


Սերժ Թանկյանը ողջունել է ավստրալական նահանգի կողմից Արցախի ճանաչումը

  • 22-10-2020 12:42:24   | ԱՄՆ  |  Հասարակություն

 
Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի ղեկավար Սերժ Թանկյանը ողջունել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը:
 
Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում մասնավորապես գրել է.
 
«Սա պարզապես հիասքանչ է: Ժամանակն է, որ բոլոր պետությունների խորհրդարանները, կոնգրեսները, դաշնային ու տարածքային ղեկավարները կանգնեն Արցախի ու Հայաստանի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանա-ջիհադական ագրեսիայի»,- գրել է Սերժ Թանկյանը:
Նոյյան տապան  -   Հասարակություն