Գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով


Գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

  • 22-10-2020 13:40:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ գնդապետ Գարեգին Պողոսյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով: 
 
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
 
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնվիրության և արիության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանին պարգևատրել Հայրենիքի շքանշանով»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն