Արցախում զոհվել է բժիշկ Նարեկ Մեսրոպյանը


Արցախում զոհվել է բժիշկ Նարեկ Մեսրոպյանը

  • 22-10-2020 14:13:47   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
Արցախում զոհվել է  Միքայելյան համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանը:
 
«Խոր վշտով տեղեկացանք դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր Նարեկ Մեսրոպյանի մահվան մասին, ով մարտի դաշտում կատարում էր մասնագիտական պարտքը:
 
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ողջ անձնակազմը ցավակցություն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին: Հավերժ հիշատակ և խոնարհում»,- ասված է հիվանդանոցի գրառման մեջ:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն