ՊԵԿ Աջափնյակի հարկ վճարողների սպասարկման թիվ 4 բաժինը ժամանակավորապես չի գործի


ՊԵԿ Աջափնյակի հարկ վճարողների սպասարկման թիվ 4 բաժինը ժամանակավորապես չի գործի

  • 22-10-2020 18:24:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` հոկտեմբերի 23-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 3/1 հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 4 բաժինը:
 
Կոմիտեից միաժամանակ տեղեկացնում են, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողները, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են սպասարկման բոլոր բաժինների կողմից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն