Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ամուսնական զույգի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին


Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ամուսնական զույգի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին

  • 23-10-2020 14:44:11   | Իսլանդիա  |  Մամլո հաղորդագրություն

Ռեժիսոր Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայ ժողովրդի բարեկամ,աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն կատեգորիկ հրաժարվել է ելույթ ունենալ ադրբեջանցի ոմն տենոր յուսիֆ էյվազով վիլայաթ օղլիի և իր սիրեցյալ տիկնոջ՝ աննա նետրեբկոյի հետ Մեծ թատրոնում հոկտեմբերի 24-ին կազմակերպվող գալա-համերգին, ինչի պատճառով համերգի իրականություն դառնալը հարցի տակ է:
 
Այս պահին բանակցություններ են գնում, քանի որ մեծանուն մաեստրոն հայտնել է,որ այդ ամուսնական զույգը պիտի դուրս մղվի ծրագրից: Բացի դրանից՝ Դոմինգոյի թիմի ակտիվության շնորհիվ յուսիֆ էյվազովը հանվել է Կավալեր լե Գրիեյի դերից ՄԱՆՈՆ ԼԵՍԿՈ օպերայում: Հոկտեմբերի 21-ին այդ դերերգը առաջին անգամ կատարել է Օլեգ Դոլգովը»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play