Բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում


Բելգիահայ երաժիշտը նվագել է Շուշիի մզկիթում

  • 23-10-2020 15:08:55   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բրյուսելի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին թավջութակահար Սևակ Ավանեսյանը, որը Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում նվագել էր Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը, երաժշտական կատարմամբ հանդես է եկել Շուշիում գտնվող Վերին մզկիթում: Նա կատարել է ավստրիացի թավջութակահար Կիան Սոլտանիի (Kian Soltani) «Persian Fire Dance» ստեղծագործությունը:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Սևակ Ավանեսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է տեսանյութը՝ նշելով, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում:
 
«Ես շատ ուրախ եմ գտնվելու այս պարսկական մզկիթում, որր վերականգնվել է վերջերս: Դա ցույց է տալիս, թե ինչպես են հայերը գնահատում մշակույթը՝ անկախ նրանից, որ կրոնին է պատկանում: Մենք հիմա պայքարում ենք իսլամիստ ահաբեկիչների դեմ, բայց լավագույն ձևով պահպանում ենք մզկիթը»,- նշել է Սևակ Ավանեսյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը