Գյումրիում բացվել է Հայփոստի տեսակավորման նոր տեղամաս

23-10-2020 15:12:32   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



յաստանի Հանրապետության ողջ տարածքում փոստային կապի ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Հայփոստ» ընկերությունը տեսակավորման նոր տեղամաս է բացել  մեծությամբ 2-րդ քաղաք Գյումրիում: 
 
Նորաբաց տեսակավորման տեղամասը կսպասարկի ամբողջ Շիրակի մարզը, ինչի արդյունքում առաքանին իր հասցեատիրոջը կհասնի 1 օր շուտ:  Ամեն ամիս Հայփոստի միջոցով Շիրակի մարզում իրականացվում է շուրջ 70000 առաքանու սպասարկում:
 
Նախկինում Շիրակի և Լոռու մարզերը սպասարկվում էին Սպիտակ քաղաքում տեղակայված մեկ տեսակավորման տեղամասից,
ինչը լոգիստիկ դժվարություններ էր առաջացնում և հավելյալ ժամանակի ծախս, քանի որ Շիրակի մարզի մի բաժանմունքից մյուսն առաքանի տեղափոխելու համար այն նախ ուղարկվում էր Լոռու մարզ՝ Սպիտակի տեսակավորման տեղամաս, որից հետո նորից առաքվում Շիրակի մարզի համապատասխան բաժանմունք:
 
Այսուհետ Շիրակի մարզի փոստային առաքանիները կտեսակավորվեն հենց Գյումրիում, որտեղից կարճ ժամանակահատվածում կառաքվեն մարզի ցանկացած փոստային բաժանմունք՝ 1 օրով կրճատելով փոստային առաքանին քաղաքացուն հասցնելու գործընթացը:
 
Իր խոսքում «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը նշել է.
 
«Որպես փոստային կապի ազգային օպերատոր՝ այս օրերին պարտավոր ենք ոչ միայն անխափան պահել լոգիստիկ ենթակառուցվածքների աշխատանքը, այլև շարունակել այդ ենթակառուցվածքների բարելավման գործընթացը: Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ թիկունքում լոգիստիկ ենթակառուցվածքների անխափան աշխատանքը առաջնագծի ամրության կարևոր գործոններից մեկն է»:
 
Երկարացվել են նաև Գյումրի քաղաքի թիվ 01 փոստային բաժանմունքի աշխատաժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09:00-20:00, իսկ շաբաթ օրը՝ 09:00-18:00: 
 
Մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում Հայփոստը տեսակավորման տեղամասեր կբացի Հայաստանի բոլոր մարզերում: 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 100 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար