Իրանն ուժեղացրել է սահմանների պահպանությունը՝ ԼՂ-ում իրավիճակի սրմամբ պայմանավորված

23-10-2020 16:37:10   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Իրանի զինվորականներն ուժեղացրել են իրենց սահմանների պահպանությունը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակով պայմանավորված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազ Շեկարչին:
 
Նա մատնանշել է հակամարտության գոտուց Իրանի տարածք արկերի
ընկնելը՝ կողմերին խորհուրդ տալով՝ չանցնել Իրանի կարմիր գծերը և իրենց խնդիրները լուծել երկխոսության ճանապարհով, այլապես՝ Իրանը չի հանդուրժի:
 
Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի զինված ուժերի հրետանու 5 արկեր հայտնվել են Իրանի տարածքում, որից 2-ը՝ բնակելի տան վրա։ Վիրավորվել է 6 տարեկան երեխա: Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանը կրակ է բացել Իրանի սահմանամերձ բնակավայրերի տների ուղղությամբ:
 
Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից


Կարդացել են 155 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար