Իրանը հարվածել է Ադրբեջանի դիրքերին, երբ նրանց ԱԹՍ-ն մտել է իր տարածք


Իրանը հարվածել է Ադրբեջանի դիրքերին, երբ նրանց ԱԹՍ-ն մտել է իր տարածք

  • 23-10-2020 16:42:31   | Իրան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանը հրետանային հարվածներ է հասցրել Ադրբեջանի դիրքերին այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի կամիկաձե անօդաչու թռչող սարքը մտել է իր օդային տարածք, հայտնում է Discover24.ru-ն:
 
Նշվում է, որ ադրբեջանցիները սխալմամբ կամ նպատակաուղղված անօդաչու թռչող սարք են արձակել Իրանի կողմ, որը պետք է ընկներ խոշոր բնակավայրում: Հնարավոր է՝ Բաքուն ծրագրում էր հետագայում ամբողջ մեղքը գցել Երևանի վրա:
 
Սակայն Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են արագորեն խոցել անօդաչու թռչող սարքը և որոշել դրա արձակման վայրը:
 
Դրանից հետո Իրանի զինված ուժերը հրետանային հարվածներ են հասցրել Ադրբեջանի դիրքերին: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, բայց սոցիալական ցանցերի որոշ աղբյուրներ նշում են, որ կրակի տակ է առնվել առնվազն երկու ադրբեջանական ռազմական խմբավորում։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play