Ես իմ զինակից և կուսակից ընկերների հետ մեկնում եմ առաջնագիծ. Էնֆիաջյան


Ես իմ զինակից և կուսակից ընկերների հետ մեկնում եմ առաջնագիծ. Էնֆիաջյան

  • 23-10-2020 17:05:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որում հայտնել է, որ մեկնում է առաջնագիծ:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, մեր զենք վերցնելու ժամանակն է․․․
 
Մեր տղաները օրեր շարունակ մարտնչում են թշնամու դեմ, և հիմա էլ ռազմի դաշտում նրանց կողքին պետք է լինենք նաև մենք։ Ես, իմ զինակից և կուսակից ընկերների, գործընկերների, համակիրների հետ մեկնում եմ առաջնագիծ։
 
Դիվանագիտական և խորհրդարանական աշխատանքներին զուգահեռ պետք է գործենք նաև ռազմի դաշտում։ Եկեք միասին ցույց տանք թշնամուն, որ պաշտպանում ենք մեր հայրենի սուրբ հողը, մեր պատիվն ու մեր հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը:
 
Լինենք արժանի հայոց զենքի և անվան փառքին, 
 
Մեր թիկունքը ամուր կա և պետք է լինի,
 
Մեր պայքարն արդար է, և մենք հաղթելու ենք:
  
Հ․Գ․- Կամավորագրվել ցանկացող բոլոր անձինք կարող են գրել իմ պաշտոնական էջին»,- գրել է Էնֆիաջյանը:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն