Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում


Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում

  • 26-10-2020 14:30:24   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հարգելի՛ օգտատերեր,
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտարարում է կամավորների հավաքագրում հետևյալ ուղղություններով տարվող աշխատանքներում աջակցելու նպատակով՝
 
Աշխատանք արտասահմանյան լրատվամիջոցների հետ։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները՝
 
• առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն).
• խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն:
 
Աշխատանք սոցցանցային հարթակում։ Աշխատանքների համար անհրաժեշտ հմտությունները՝
 
• սոցիալական մեդիա մարկետինգի բազային գիտելիքներ (Facebook, Instagram, Telegram VK, OK ).
• խմբագրական կամ տեքստային նյութերի հետ աշխատելու փորձառություն.
• ռուսերեն/անգլերեն/ադրբեջաներեն գրավոր լեզվի իմացություն (նշված լեզուներից առնվազն մեկը).
• Adobe Photoshop ծրագրի բազային գիտելիքները ոչ պարտադիր, սակայն ցանկալի են:
 
«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնին անհրաժեշտ են նաև ադրբեջաներեն բանավոր լեզվին գերազանց տիրապետող մասնագետներ։
 
Հետաքրքրված և վերոնշյալ պահանջներին համապատասխանող բոլոր անձինք կարող են կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ 012 250286՝ ամեն օր 12:00-18:00-ը կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ volunteer@unifiedinfo.am»,- ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play