ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ


ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ

  • 26-10-2020 17:45:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ:
 
ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող իրավիճակին, ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը: ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը:
 
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ընդգծել է հակամարտության միմիայն խաղաղ և դիվանագիտական ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն