Հակառակորդը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում է Մարտունու շրջանը․ ԱՀ ԱԻՊԾ

26-10-2020 19:40:59   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն
 


Այս պահին թշնամական ուժերը «Գրադի» և «Սմերչի» կայանքներից հրթիռակոծում են Մարտունու շրջանը` ներառյալ քաղաքը, Մարտակերտը, ինչպես նաև
Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։
 
Մարտունի քաղաքում հրդեհվել է բնակելի մեկ տուն։ Հրշեջ փրկարարները տեղում հրդեհաշիջման, միաժամանակ փրկարարական աշխատանք են իրականացնում։ Տուժածների և ավերածությունների մասին մյուս տվյալները ճշտվում են` տեղեկացնում է Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 163 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար