Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ նախագահի խոսնակ


Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. ԱՀ նախագահի խոսնակ

  • 27-10-2020 10:10:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
«Ադրբեջանական մամուլն արդեն երկրորդ անգամ Ջալալ Հարությունյանի մասին կեղծ տեղեկատվություն է տարածում, որ իբրև նա զոհվել է։ Միանգամից ասեմ, որ պարոն Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում, և մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ, ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր»,- տեղեկացրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
 
«Այդ ծանր պարտականությունների կատարումը նախագահ Հարությունյանը վստահել է գեներալ Արզումանյանին։ Ստեղծված պատերազմական ծանր իրավիճակում, իսկապես, շատ են անելիքները։
 
Հաջողություն և կորով Ձեզ, պարո՛ն գեներալ»,- հայտնել է նա։
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play