ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը վիրավորվել է. նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը


ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը վիրավորվել է. նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը

  • 27-10-2020 09:55:33   | Արցախ (ԼՂՀ)  |  Հասարակություն

 
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Ջալալ Հարությունյանը վիրավորվել է, ինչով պայմանավորված՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնում նրան կփոխարինի Միքայել Արզումանյանը: 
 
«Սիրելի՛ հայրենակիցներ, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետով և 94-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ստորագրել եմ հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Ջալալ Անատոլիի Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:
Նոյյան տապան  -   Հասարակություն