Արցախի նախագահը ընդունել է Ղրիմի կամավորականների միության ղեկավարին

27-10-2020 12:45:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
 


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 27-ին ընդունել է հումանիտար առաքելությամբ Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավար, տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Մարտոյանին՝ տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի համար այս օրհասական
պահին Սփյուռքի տարբեր գաղթօջախների միասնական և համախմբված պայքարը հայրենիքում ապրողներին մեծ ուժ ու եռանդ է տալիս: Արայիկ Հարությունյանը կարևոր է համարել նաև նմանօրինակ այցելությունները՝ ընդգծելով, որ Ղրիմի հայությունը ևս այդ երկրի ժողովրդի հետ դժվարին, բայց կենսական նշանակության ճանապարհ է անցել:
 
Արմեն Մարտոյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ ղրիմահայությունը պատերազմական այս ծանր օրերին մեկ մարդու պես կանգնած է Արցախի քույր-եղբայրների կողքին: 
 
Հանդիպմանը մասնակցում էին «Ղրիմի բարեկամներ» հայաստանյան ակումբի ղեկավար, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը և Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 291 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար