Պիտի կռվենք, եթե ոչ՝ հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է. ՀՀ ԱԺ նախագահ


Պիտի կռվենք, եթե ոչ՝ հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է. ՀՀ ԱԺ նախագահ

  • 27-10-2020 13:09:17   | Հայաստան  |  Հասարակություն

 
«Պիտի կռվենք, ձեր ցավը տանեմ։ Բոլորս պիտի կռվենք։ Ուրիշ տարբերակ պարզապես չկա։ Եթե չկռվենք, հայրենիքը մեր աչքի առաջ մետր-մետր մաշվելու է, մենք կորցնելու ենք մեր արժանապատվությունն ու անկախ ազգ լինելու իրավունքը և նզովվելու ենք սերունդների կողմից։
 
Էնպես որ, պիտի կռվենք։ Վերակազմակերպվենք, լուծենք եղած խնդիրները, հաղթահարենք ինքներս մեզ և կռվենք։ Եվ հաղթանակը մերն է լինելու»,- հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նոյյան տապան  -   Հասարակություն