Արցախում ոչնչացվել է «Ֆիրքաթ ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը


Արցախում ոչնչացվել է «Ֆիրքաթ ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից մեկը

  • 27-10-2020 13:13:44   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Ֆիրքաթ ալ Համզա» թրքամետ ահաբեկչական խմբավորումը հայտարարել է իր հրամանատարներից մեկի՝ Ադել ալ Շահիրի մահվան մասին՝ տեղեկացնում է Infoteka24-ը՝ հղում կատարելով notwoofers-ի Թվիթերի միկրոբլոգի գրառմանը:
 
Կայքը գրում է, որ Ադելը երկար ժամանակ ծառայել է Համզայի դիվիզիայում: Հաղորդվում էր, որ վերջերս նա տեղափոխվել էր Ադրբեջան, որտեղ էլ ոչնչացվել է հայկական հրետանու կրակից:
 
Հիշեցնենք, որ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 6-ին հաստատել էր, որ Լեռնային Ղարաբաղում մարտնչում են «Ֆիրքաթ ալ Համզա» և «Սուլթան Մուրադ» ահաբեկչական խմբավորումների վարձկանները:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play