ԱԱԾ սահմանապահ զորքերից կան 37 զոհ, 4 անհետ կորած և 243 վիրավոր


ԱԱԾ սահմանապահ զորքերից կան 37 զոհ, 4 անհետ կորած և 243 վիրավոր

  • 27-10-2020 15:00:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը խոսել է պատերազամական գործողություններին ԱԱԾ սահմանապահ զորքերի ներգրավվածության մասին: Նա տեղեկացրել է, որ կան 37 զոհ, 4 անհետ կորած և 243 վիրավոր։
 
Նրա խոսքով՝ այսօր ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացվել է 1551 ահազանգ, որոնք հիմնականում վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին։ ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերի կողմից հասցեագրվել է 2300 նամակ-հաղորդագրություն: Սեպտեմբերի 27-ից մինչ օրս արձանագրվել է կիբեռհանցագործության 692 հազար դեպք:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն