Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ չկա․ ԱԱԾ տնօրենի տեղակալ


Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ չկա․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

  • 27-10-2020 18:08:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ չկա։ Քննչական կոմիտեում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
 
Նրա խոսքով՝ Արգիշտի Քյարամյանի՝ պաշտոնից ազատվելու հետ կապված մամուլում շրջանառվող տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։
 
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարակությամբ եւ նախագահի հրամանագրով Արգիշտի Քյարամյանը ազատվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից։ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Միքայել Համբարձումյանը։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play