Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ


Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ

  • 27-10-2020 18:30:31   | ԱՄՆ  |  Մամլո հաղորդագրություն

 
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով կատարել կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ պարտավորությունները: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսի հայտարարությանը:
 
«Պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Պետքարտուղար Պոմպեոն ղեկավարներին կոչ է արել կատարել բռնությունը դադարեցնելու իրենց պարտավորություններն ու ձգտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Նա նաև նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն