Սուտ են բոլոր այն լուրերը, թե սահմանում զենք ու սնունդ չկա. չհավատաք ոչ ոքի. Դավիթ Սանասարյան

27-10-2020 18:37:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն
Սուտ են բոլոր այն լուրերը, թե սահմանում զենք ու սնունդ չկա. չհավատաք ոչ ոքի։ Բայց դա չի նշանակում, որ նյութատեխնիկական ապահովման կարիք չկա։ 
 


Պատերազմը երկար է տևելու, միայն այն պատճառով, որ մենք հանձնվելու ու զիջելու տրամադրություն ու իրավունք չունենք։ Ավելին, եթե կլինի մեկը, ով ֆեյսբուքից դուրս կգա ու կգնա առաջնագիծ,
կկանգնի էդ որձերի առաջ ու կհարցնի, թե ինչ կարծիք ունեն զիջելու մասին, վստահեցնում եմ, որ լավագույն դեպքում քարերով կլարեն էդ տարածքից։
Ուստի խելքներս գլուխներս հավաքելու ժամանակ դեռ ունենք։ Մեր բոլոր տնտեսումները, պլանավորած գնումները պետք է հետաձգենք ու մեր ողջ ունեցածը պետք է ուղղենք Սարդարապատն ամուր պահելու ու հաղթանակի համար։
Զինվեք համբերությամբ, հաղթնակը մերն է լինելու։
 
Պետական վերահսկողության ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 422 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար