Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված. քիչ առաջ թիրախավորվել է բերդաքաղաք Շուշին. ԱԻՊԾ
28-10-2020 10:45:06 | Արցախ (ԼՂՀ) | Հասարակություն
Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։
Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Ավետարանոցի ձորակում իրավիճակը մնում է լարված։