Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի երկու հանդիպումը տեղի կունենա Վառնայում


Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի երկու հանդիպումը տեղի կունենա Վառնայում

  • 28-10-2020 11:54:31   | Հայաստան  |  Սպորտ

 
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները Բուլղարիայի ընտրանու հետ տեղի կունենան Վառնա քաղաքում: 
 
Համաձայն ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի՝ փետրվարին կայացած վիճակահանության՝ Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպումները պետք է լինեին ապրիլին: COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ հանդիպումները հետաձգվել էին: 
 
Որոշվել է, որ թիմերի միջև 2 հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:30-ին, և նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ին՝ Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում: 
 
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմը և նախապատրաստական ծրագիրը հայտնի կդառնան շուտով: 
Նոյյան տապան  -   Սպորտ